Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մաստակը՝ գիրանալու պատճառ

Մաստակը՝ գիրանալու պատճառ

Պարզվում է՝ մաստակը ոչ միայն թարմացնում է շնչառությունը, այլև կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ: Այդպես են կարծում նոր հետազոտության հեղինակները: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ են մաստակ ծամում, բարձր կալորիականությամբ սնունդ ավելի շատ են օգտագործում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մաստակի կծու համը, որոշ մթերքները՝ հատկապես մրգերն ու բանջարեղենը, անհամ են դարձնում: 

 

Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտողները հայտարարել են, որ դա ունենում է նույն ազդեցությունը, ինչ որ ատամները լվանալը կամ էլ նարնջի հյութ խմելը։ Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ նրանք, ովքեր ծամում են կծու մաստակ, որպես սննդի շարունակություն՝ միշտ ընտրում են չիփսեր կամ քաղցրավենիք, այլ ոչ թե մրգեր: Նույնն է նկատվում նաև մրգային մաստակներ օգտագործողների մոտ, բայց ոչ այդքան մեծ չափով: 

 

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր քիչ են ուտում, բայց մաստակ են ծամում, ավելի քիչ կալորիաներ չեն ստանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ